Բելառուսը փակում է Թել Ավիվում իր դեսպանատունը
International newsԲելառուսը փակում է Թել Ավիվում իր դեսպանատունը: Այս մասին հունվարի 7-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է ի պատասխան Մինսկում Իսրայելի դեսպանատունը փակելու որոշման, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մինսկում դեսպանատունը փակելու վերաբերյալ Իսրայելի որոշման կապակցությամբ Բելառուսը ստիպված է նույնպես միջոցներ ձեռնարկել Թել Ավիվում իր դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու համար»,- նշել է նա: