Հարավային Կորեան ԱՄՆ-ին առաջարկել է ռազմավարական զենք տեղակայել իր երկրում
International newsՍեուլը բանակցում է ԱՄՆ-ի հետ Կորեայում ռազմավարական զենք տեղակայելու շուրջ: Այս մասին հունվարի 7-ին հայտնել է հարավկորեացի զինվորական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:
Բացի այդ, Հարավային Կորեան պատրաստվում է վերականգնել սահմանին բարձրախոսների միջոցով քարոզչությունը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայում ստորգետնյա պայթյունը (Փհենյանի վստահեցմամբ՝ ջրածնային ռումբ) առաջ է բերել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ անգամ ԿԺԴՀ դաշնակից Չինաստանի սուր քննադատությունը: Չինաստանը դժգոհ է, որ իրեն տեղյակ չեն պահել ծրագրի մասին: