Իրանն արգելել է Սաուդյան Արաբիայից մթերքների ներմուծումը
International newsԻրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվելուց հետո Թեհրանն արգելել է այդ երկրից ցանկացած տեսակի մթերքի ներկրումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Twitter-ում Press TV հեռուստաալիքի էջը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի կողմից շիա քարոզիչ Ան Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով Թեհրանում բողոքի ցույցեր էին սկսվել, իսկ պաշտոնական Իրանը դատապարտել էր քարոզչի մահապատիժը: