Իսպանիայում բացահայտվել է խմբավորում, որն անօրինական ճանապարհով իրանցիներին տեղափոխել է Եվրոպա
International newsԻսպանիայի և Մեծ Բրիտանիայի իրավապահները վնասազերծել են հանցավոր խմբավորում, որն իրանցիներին ապօրինաբար տեղափոխել է եվրոպական երկրներ, փոխանցում է РИА Новости-ն:
Վերջին 9 ամիսների ընթացքում այդ կերպ Եվրոպա է տեղափոխվել մոտ 50 մարդ, հայտնել է Իսպանիայի Ազգային ոստիկանությունը:
Խմբավորման 6 անդամ ձերբակալվել է Մադրիդում, ևս մեկը` Մալագայում: Տներից մեկի զննման ժամանակ հայտնաբերվել է 100.000 եվրո ճամպրուկներում, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր, այդ թվում` 47 ֆրանսիական, հունական և բրիտանական կեղծ անձնագրեր:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Բիլբաոյի օդանավակայանում ձերբակալվել են Իրանի 4 քաղաքացիներ, այդ թվում` մեկ անչափահաս, կեղծ փաստաթղթերով: Նրանք պատրաստվում էին մեկնել Մեծ Բրիտանիա: