BBC-ն գրում է, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտնել է, որ եթե հանրաքվեին շոտլանդացիները քվեարկեն հանուն անկախության, ապա Շոտլանդիան դուրս կլինի ԵՄ տարածքից ու պետք է նորից դիմի ԵՄ անդամակցության համար: Նշվում է, որ Մադրիդը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը՝ Կատալոնիայի անջատողական նկրտումների մտավախությամբ: Մեկնաբանելով իսպանացի վարչապետի խոսքը՝ շոտլանդացի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը մտահոգություն չի հայտնել Իսպանիայի դիրքորոշման շուրջ՝ հիշեցնելով, որ Մադրիդը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ կհարգի ժողովրդի կամքի արտահայտման արդյունքները:
---