Եմենի իշխանությունները ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչին պերսոնա նոն գրատա են հայտարարել
International newsԵմենի իշխանությունները Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչին պերսոնա նոն գրատա են հայտարարել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հաղորդվում է, որ դրա պատճառը Եմենի մասին նրա արած «անարդար հայտարարություններն են»:
Դեկտեմբերի վերջին Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել էր, որ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան պատասխանատու է Եմենի բնակելի թաղամասերի եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների մեծ մասի համար: