Լացիոն կփորձի ձեռք բերել Վերմալենին
Sport«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը հայտնվել է «Լացիոյի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հայտնում է «Sport.es»-ը, հռոմեական ակումբը բելգիացու համար պատրաստ է 6-ից 8 միլիոն եվրո վճարել:
Հավելենք, որ Վերմալենն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: