Սիրիայի կառավարությունը թույլատրել է հումանիտար օգնություն հասցնել շրջափակված գյուղին
International newsՍիրիայի կառավարությունը թույլատրել է հումանիտար օգնություն հասցնել շրջափակված Մադայա գյուղին, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ, հայտնել են ՄԱԿ-ից: Օգնությունը տեղ կհասնի մոտ օրերս, հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ը թույլտվություն է ստացել օգնություն հասցնել եւս 2 գյուղի՝ Քեֆրայային եւ Ֆոային: Սակայն այս գյուղերը շրջափակված են ոչ թե Ասադի, այլ ընդդիմության զորքերով:
ՄԱԿ գնահատականներով Սիրիայում մոտ 4.5 մլն մարդ գտնվում է տարբեր գյուղերում, որոնք դժվարամատչելի տեղերում են գտնվում: 400 հազար մարդ ապրում է 15 շրջափակված գյուղերում եւ զուրկ են առաջին անհրաժեշտության օգնությունից: