ԻՊ-ը հարձակում է իրականացրել Իրաքում թուրքական ռազմական ճամբարի վրա
International news
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են իրականացրել Հյուսիսային Իրաքում` Մոսուլում թուրքական ռազմական ճամբարի վրա, հայտնում է թուրքական Haber7 կայքը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ թուրք զինվորականների վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր երկու քաղաքացիական անձ, 4 թուրք զինծառայող վիրավորվել էր։ Վիրավոր զինվորները տեղափոխվել էին Թուրքիա:
Թուրքական բանակի տանկային գումարտակը տեղակայվել է Իրաքի Նայնավա նահանգում՝ քուրդ զինյալներին ԻՊ-ի դեմ մարզելու համար:
Բաղդադը Թուրքիային մեղադրում է իր տարածք ներխուժելու համար և պահանջում է անհապաղ դուրս բերել զորքն Իրաքի տարածքից: