Գերմանիան դիտարկում է միգրանտներին արտաքսելու հնարավորությունը
International newsԳերմանիայի արդարադատության նախարարությունը նախազգուշացրել է Քյոլնում Նոր տարվա նախօրեին սեռական հարձակումների եւ կողոպուտի համար մեղավոր միգրանտների հնարավոր արտաքսման մասին: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը, փոխանցում է «Լենտան»՝վկայակոչելով CNN–ը:
«Օրենքը թույլ է տալիս մարդուն արտաքսել նույնիսկ ապաստան տրամադրելու ընթացակարգի ժամանակ, այն դեպքում, եթե նա դատարանի կողմից մեկ տարուց ավելի երկար ազատազրկման է դատապարտված: Սեռական հանցագործությունների դեպքում դա միամգամայն հնարավոր է »,- պարզաբանել է նախարարը:
Ոստիկանությունը ավելի քան 120 բողոք է ստացել զանգվածային հարձակումների մասին, այդ թվում երկու հայտարարություն բռնաբարության մասին, ճշգրտում է հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Քյոլնի ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆանի Բեքքերին: Նրա խոսքով, այս գործով 16 կասկածյալների անձը արդեն հաստատված է, բայց նրանցից ոչ մեկը դեռ ձերբակալված չէ:
Իրավապահները չեն ճշգրտել, արդյոք այդ կասկածյալների շարքերում միգրանտներ էլ կան: Ընդ որում գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են վերաբնակների անհիմն մեղադրանքի անթույլատրելիության մասին: