Պուտինն ու Ռենցին քննարկել են միջազգային անվտանգության հարցերը
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին հեռախոսով քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համակարգման հարցերը՝ անդրադառնալով մասնավորապես Սիրիայի իրավիճակին:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ տեսակետներ փոխանակելիս կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել Սիրիայում հակամարտության կարգավորման հեռանկարներին, նաեւ այն իրավիճակին, որը ձեւավորվել է Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում: Այս համատեքստում նշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի սերտ համակարգման կարեւորությունը: Նրանք քննարկել են նաեւ Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունները: