Իրանն իր դեսպանին կանչելու մասին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը «սուտ» է որակել
International newsԻրանը հերքել է Թուրքիայի պնդումները՝ իր դեսպանին ԱԳՆ կանչելու մասին՝ նշելով, որ դա եղել է դեսպանի սեփական ցանկությամբ:
Իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյային, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, թե թուրքական կողմի հայտարարությունը «սուտ է»:
Համաձայն աղբյուրի՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիղդելին ինքն է խնդրել հանդիպել, որպեսզի բացատրի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է գերատեսչություն՝ բացատրություն տալու իրանական մամուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցելության վերաբերյալ տեղեկությունների վերաբերյալ։
Իրանական լրատվամիջոցները գրել էին, որ դեկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել այնտեղ 47 մարդու, այդ թվում՝ շիա քարոզիչ Նեմր ան-Նեմրի մահապատժի հետ: