ԱՄՆ-ն Քուվեյթին է վերադարձնում բեն Լադենի «հոգևոր խորհրդականին»
International news
ԱՄՆ-ն Քուվեյթին է փոխանցել Գուանտանամո բանտի կալանավորներից մեկին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Reuters-ին հղումով, Պենտագոնից մեկնաբանել են, որ հատուկ միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ Ֆաեզ Մուհամեդ Ահմեդ ալ-Կանդարին, ով «Ալ-Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի «հոգևոր խորհրդականներից» մեկն էր, այլևս սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար:
38-ամյա ալ-Կանդարիի հայրենադարձությունից հետո Գուանտանամոյի բանտում 104 կալանավոր կմնա: Պենտագոնը չի մասնավորեցրել, թե երբ վերջինս կվերադարձվի հայրենիք, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչ կլինի այնտեղ նրա հետ` ազա՞տ կարձակվի, թե կմնա բանտարկության մեջ: