Ճապոնիան Հարավային Կորեային չի աջակցել ԿԺԴՀ-ի տարածքում քարոզչական հեռարձակման հարցում
International newsՀարավային Կորեայի կողմից ԿԺԴՀ-ի սահմանին քարոզչական հեռարձակման վերականգնումը կհանգեցնի Կորեական թերակղզում լարվածության ավելացմանը: Նման կարծիք է հայտնել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, դա կհանգեցնի Հյուսիսի եւ Հարավի միջեւ լարվածության ավելացմանը: Նակատանին հիշեցրել է, որ անցյալ տարվա օգոստոսին բարձրախոսների աշխատանքի վերականգնումը Հյուսիսային Կորեայի կողմից լրջագույն արձագանք էր առաջ բերել, ինչն ի վերջո վերաճել էր հրաձգության:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեան քարոզչական հեռարձակումը սկսել էր հունվարի 6-ին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից ջրածնային ռումբի փորձարկմանն ի պատասխան: