Եգիպտոսի մայրաքաղաքի ծայրամասում երկու զինվորական է սպանվել
International newsԿահիրեի արվարձանի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով երկու զինվորական է զոհվել, գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով «Al Arabiya» հեռուստաալիքին: Ճշտվում է, որ զոհվել է մեկ զինվոր եւ ոստիկանության մեկ սպա:
Նախօրեին երեք զինված մարդ կրակ էր բացել Հուրգադայի «Bella Vista Resort» հյուրանոցի մոտ: Նախնական տեղեկության համաձայն, երեք օտարերկրացի զբոսաշրջիկ էր տուժել, երկուսը` Ավստրիայից, մեկը` Շվեդիայից: