Նապոլին մերժել է Նյուքասլի 17 միլիոնանոց առաջարկը
SportԱնգլիական «Նյուքասլը» մտադիր էր ձմռանը ձեռք բերել իտալական «Նապոլիի» հարձակվող Մանոլո Գաբյադինիին,- այդ մասին տեղեկացնում է «Football Italia»-ն։
Սակայն նեապոլցիները մերժել են 24-ամյա ֆուտբոլիստին վաճառելու 17 միլիոնանոց առաջարկը։ Իտալացու ծառայություններով հետաքրքրված էին նաեւ Դորտմունդի «Բորուսիան» եւ Միլանի «Ինտերը», սակայն «Նապոլին» հրաժարվել է վաճառել Գաբյադինիի տրանսֆերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» 25 մլն եվրո է առաջարկել ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազեթի համար, սակայն նույնպես մերժում է ստացել։