Թուրքիայում 90 անօրինական ներգաղթյալ է ձերբակալվել
International newsԹուրքական Էդիրնայում իրականացված երկու գործողության ընթացքում 90 անօրինական ներգաղթյալ է ձերբակալվել, որոնք փորձել էին արտասահման փախչել, տեղեկացնում է պետական «Թուրքիայի ձայն» ռադիոընկերությունը:
Ոստիկանական ջոկատները Էդիրնայում կանգնեցրել են մինի-ավտոբուսը, որում Աֆղանստանից, Սիրիայից եւ Իրաքից 28 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել, որոնց թվում նաեւ երեխաներ կային: Ներգաղթյալները պատրաստվում էին անօրինականորեն հատել սահմանը: Նաեւ երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում` Աֆղանստանի քաղաքացի, որոնք ներգաղթյալներին խոստացել էին անցկացնել սահմանը: Մարիցա գետի վրա այդ կապակցությամբ երկու նավակ է կալանվել:
Էդիրնայում ներգաղթյալներին բռնի պահելու վերաբերյալ ստացված ազդանշանի հետքերով գործողություն է իրականացվել, որի հետեւանքով 62 ներգաղթյալ է ձերբակալվել, ինչպես նաեւ 4 մարդ, որոնք բռնի պահում էին ներգաղթյալներին: Ընդհանուր առմամբ 7 մարդ է ձերբակալվել, որոնք ներգաղթյալներին առաջարկել էին ուղեկցել սահմանն անօրինական եղանակով անցնելիս: