Գամեյրոյի դուբլի շնորհիվ «Սևիլյան» հաղթեց «Ատլետիկին»
SportԻսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Սևիլյան» հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ: «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած հանդիպման յուրաքաչյուր կեսում մեկական գոլ խփեց Կևին Գամեյրոն:
Այժմ «Սևիլյան» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկը» 7-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 28 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Սևիլյա» - «Ատլետիկ»՝ 2:0
Գոլերը՝ Գամեյրո 24', 59' / 11-մետրանոց