Նյու Յորքի քաղաքապետը կարող է հավակնել ԱՄՆ նախագահի պաշտոնին
International newsՆյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարող է հավակնել ԱՄՆ նախագահի պաշտոնին. հաղորդում է CNN-ը:
Աղբյուրի խոսքով՝ մեդիամագնատը հարցում է պատվիրել՝ ուսումնասիրելու դեմոկրատների կողմից Հիլարի Քլինթոնի և հանրապետականների կողմից Դոնալդ Թրամփի առաջադրման դեպքում հավանական հեռանկարները:
Ավելի վաղ հրապարակվել էր Gallup-ի հարցումը, համաձայն որի ԱՄՆ նախագահի պաշտոնում
հանրապետական Բեն Կարսոնի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի առաջադրումը ավելի հավանական է համարվում:
Նախկին նեյրովիրաբույժ Կարսոնին դրական են բնութագրում հարցվածների 42 տոկոսը, նրան բացասաբար է վերաբերվում միայն 21 տոկոսը:
Քլինթոնի օգտին արտահայտվել է հարցվածների 43 տոկոսը, սակայն ԱՄՆ նախկին պետքարտուղարին բացասաբար է վերաբերվում ամերիկացիների 49 տոկոսը:
Ամենամեծ թվով բացասական արձագանքն ստացել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ 56 տոկոս, միևնույն ժամանակ նրան պատրաստ է աջակցել ամերիկացիների 34 տոկոսը: