Աֆղանական ուժերը «Թալիբան»-ից քաղաք են ազատագրել
International newsԱֆղանստանի անվտանգության ուժերը վերահսկողություն են սահմանել երկրի հյուսիսում գտնվող սահմանամերձ Դարկադ քաղաքում, որն անցյալ տարվա հոկտեմբերին գրավել էին «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները. տեղեկացնում է kommersant.ru-ն:
«Մաքրման գործողությունը շարունակվում է, իրավիճակը վերահսկողության տակ է»,-հայտնել են Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ քաղաքն ազատագրվել է բանակի, ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատների շնորհիվ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում հակամարտությունը թեժանում է՝ պայմանավորված Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններով: