ԱՄՆ-ն պետք է խոստովանի Պուտինի ճշմարտացիությունը Սիրիայի հարցում. National Review
International newsՎաշինգտոնը պետք է խոստովանի իր համար անցանկալի ճշմարտությունը. Վլադիմիր Պուտինը Սիրիայի հարցում ճիշտ մոտեցում է ցուցաբերում. գրում է ամերիկյան National Review պարբերականը:
«Հասկանալի է, որ ամերիկյան վարչակազմին դժվար է հրապարակավ Ռուսաստանին և Իրանին աջակցելը, սակայն նվազագույնը, որ կարող ենք անել, լուռ աջակցելն է,– գրում է հոդվածի հեղինակ Ջեյ Հալլենն ու ավելացնում,– դա նշանակում է, որ մենք պետք է դադարենք անդադար քննադատել Ռուսաստանին՝ Սիրիայում գործողությունների համար, և հրաժարվենք այն գործողություններից, որոնք կարող են խանգարել նրան»:
Վլադիմիր Պուտինի գործողություններին հավանություն տալը մեկն է այն երեք անհարմար ճշմարտություններից, որը Բարաք Օբամայի վարչակազմը պետք է անի սիրիական հակամարտության լուծման համար:
Երկրորդը հետևյալն է. եթե Սադդամ Հուսեյինն ու Մուամմար Կադաֆին մնային իշխանության, Մերձավոր Արևելքն ավելի անվտանգ ու կայուն կլիներ:Երրորդն այն է, որ իրական արտաքին քաղաքականությունն այժմ գաղափարախոսությունից կարևոր է:
Սիրիական ճգնաժամը հասել է այնքան լուրջ մակարդակի, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող իրեն թույլ տալ գաղափարապես գրավիչ որոշում կայացնել:
Ելնելով այս ճշմարտություններից՝ հեղինակը եզրակացնում է, որ անհրաժեշտ է կանգնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողքին:
«Ասադին աջակցելը նշանակում է խոստովանել, որ մեր գաղափարախոսական նպատակներին հասնել հնարավոր չէ, և միայն իրապաշտությունը կարող է օգնել հասնել մեր ռազմավարական նպատակներին»,-կարծում է հեղինակը: