Սանկտ-Պետերբուրգում խանութներ թալանած Ձմեռ պապը ձերբակալվել է
International newsՁմեռ պապի գլխարկով և մորուքով Սանկտ-Պետերբուրգի բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակման մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, զինված տղամարդը հունվարի 9-ի գիշերը 15 րոպեում երկու խանութի վրա է հարձակվել:
Առաջինում նրա ձեռքբերումը կազմել է 6300 ռուբլի: Երկրորդում նա քաղաքացիների ակտիվ դիմադրությանն է հանդիպել, ինչից հետո ձերբակալվել է:
Պարզվել է, որ հարձակումն իրականացնողը 25-ամյա ատաղձագործ է, որն աշխատում է ռազմա-արդյունաբերական համալիրներից մեկում:
Այժմ նա կալանավորվել է: