Շվեդիայում օդանավակայանից մարդկանց տարհանել են՝ ուղեբեռում պայթուցիկի հետքեր գտնելուց հետո
International newsՇվեդիայի Սկավստա օդանավակայանի ուղևորներից մեկի ուղեբեռում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել. հայտնել է ոստիկանությունը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդկանց տարհանել են օդանավակայանի ուղեբեռների բաժանմունքից ու սպասասրահից:
Նշվում է, որ պայուսակը պատկանել է տարեց կնոջ: Նա պնդում է, թե չի իմացել, թե ինչպես է պայթուցիկ նյութը հայտնվել իր պայուսակում: