Ուկրաինան մտադիր չէ Ռուսաստանից գազ գնել առաջարկված 212 դոլարով
International newsՈւկրաինան մտադիր չէ Ռուսաստանից գազ գնել առաջարկված գնով` 212 դոլարով` 1000 խորանարդ մետրի դիմաց, քանի որ Եվրոպայից ավելի մատչելի գներով է այն ձեռք բերում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք դադարել են գազ գնել ՌԴ-ից: Հունվարի 1-ին նրանք հաշիվ են ներկայացրել` 212 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց: Մենք Ռուսաստանից գազ չենք գնում, քանի որ Եվրամիությունից ավելի մատչելի ենք ձեռք բերում, քան մեզ առաջարկել է Ռուսաստանը: ԵՄ-ում գազի գնման միջին արժեքը կազմում է 200 դոլար», - աղբյուրը մեջբերում է Յացենյուկի խոսքը:
Վարչապետի խոսքով` Ուկրաինան միայն 13 մլրդ խորանարդ մետր գազ է կուտակել, ինչը 2.3 մլրդ-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն` երկիրը բավականաչափ գազ է կուտակել ջեռուցման ժամանակաշրջանը հաղթահարելու համար: