Բելառուսում 2016 թվականի առաջին մահապատժի դատավճիռն է կայացվել
International newsՄինսկի շրջանային դատարանը 2016 թվականի առաջին մահապատժի դատավճիռն է կայացրել Վիլեյկայի բնակչի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել իր հետ ապրող կնոջ դաժան սպանության համար, հաղորդում է korrespondent.net-ը:
Տղամարդը նախկինում դատված է եղել, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որոնք հանգեցրել են մահվան:
Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել:
Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ կիրառվում է մահապատիժ:
Ավելի վաղ Եվրամիությունը կոչ է արել Բելառուսի իշխանություններին մահապատժի մորատորիում մտցնել։