Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը
SportՄեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստ: Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել ՏերՍահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և երկրի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը:
Կանանց առաջնությունու կմրցեն 10 շախմատիստուհի՝ Մանե Ադամյանը, Սոնա Ասատրյանը, Արմինե Բաբայանը, Սուսաննա Գաբոյանը, Նարինե Գասպարյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Արփինե Գրիգորյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը:
Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 12ին և կեզրափակվի հունվարի 23ին: Առաջին տուրը կկայանա հունվարի
12ին ժամը 16:00ին: