Մերկելը փախստականների խնդրի պատճառով չեղարկել է այցը Դավոս
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է չեղարկել իր այցը Դավոսի Տնտեսական համաշխարհային ֆորումին, որին նախկինում մասնակցում էր։ Պատճառը երկրում փախստականների հետ կապված իրավիճակն է, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասի խոսքով՝ հարձակումները, որոնք ներգաղթյալների կողմից իրականացվել են կանանց հանդեպ Քյոլնում, Շտուտգարդում, Համբուրգում և երկրի այլ քաղաքներում, «կազմակերպված հանցավորության բոլորովին նոր մակարդակ են»։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից կամ Հյուսիսային Աֆրիկայից հարյուրավոր փախստականների հարձակումները կարող են նախապես պլանավորված ակցիա լինել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելի կուսակցությունը պատրաստվում է խստացնել փախստականների համար կանոնները՝ Քյոլնում անկարգություններից հետո: