Գրիպից մահացած տղամարդը վարակվել է Ռուսաստանում
International newsՀՀ Առողջապահության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ սուր շնչառական վարակի հետևանքով մահացածների թիվը վերջին երկու օրերին չի ավելացել, ասել է թե` վերջին տվյալներով մահացածների թիվը երեքն է:
Մահվան վերջին դեպք ը գրանցվել էր հունվարի 9-10-ի գիշերը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Մահացողը H1N1 վիրուսով վարակված տղամարդ է, ջավախահայ, ով որոշ ժամանակ գտնվել է Ռուսաստանում և այնտեղից վարակված վերադարձել Հայաստան: Հիվանդը նախ ընդունվել է Գյումրու հիվանդանոց, ապա՝ տեղափոխվել Երևան:
Այդուհանդերձ, նախարարությունից հերքեցին վարակի հետևանքով մահվան դեպքերի ավելացման մասին առկա լուրերը: Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ այս պահին հայաստանյան բուժհիմնարկներից ստացված թարմ տեղեկատվությունը մշակվում է, և նոր տվյալները կհայտարարվեն այսօր կեսօրին` 14:00-ից հետո:
Իսկ մինչ այդ Առողջապահության նախարարությունից դարձյալ պնդեցին, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրիպի համաճարակ չկա: Իսկ շնչառական հիվանդությունների աճը պայմանավորված է սեզոնային գործոնով:
Ավելին՝ այստեղ