ՄԱԿ-ը հումանիտար օգնություն Է հասցրել Սրիրիայի Ֆուա եւ Քեֆրայա քաղաքներ
International newsՀումանիտար օգնությամբ բեռնատարները ժամանել են Սիրիայի Ֆուա եւ Քեֆրայա պաշարված քաղաքներ, որոնք գտնվում են երկրի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է տեղական մի աղբյուր:
«Հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը ժամանել Է Ֆուա եւ Քեֆրայա պաշարված քաղաքներ՝ Իդլիբի մերձակայքում, որտեղ գտնվում են զինված գրոհայինները: Երկրորդ ավտոշարասյունն սկսել Է շարժվել Մադայա քաղաքի կողմը»,-հայտարարել Է աղբյուրը:
Ավելի վաղ ՄԱԿ-ը ողջունել Է Սիրիայի կառավարության որոշումը, որով թույլատրվում Է հումանիտար օգնություն տեղափոխել Մադայա, Ֆուա եւ Քեֆրայա քաղաքներ, եւ հայտարարել Է, որ պատրաստվում Է մարդասիրական օգնություն հասցնել առաջիկա օրերին: ՄԱԿ-ն ընդգծել Է, որ անհանգստացած Է մոտավորապես 400 հազար մարդկանց վիճակից, որոնք հակամարտության մասնակիցների կողմից պաշարված են Դեյր Էզ Զոր, Դարայա, Ֆուա եւ Քեֆրայա քաղաքներում, ինչպես նաեւ Դամասկոսի արվարձանում:
Կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի արեւմուտքի Մադայա քաղաքում մոտավորապես 42 հազար մարդ հայտնվել Է սովի եւ հյուծման սպառնալիքի ներքո: