ԱՄՆ-ում Օբամային կոչ են արել չհանդիպել Ալիեւի հետ
International newsՄիջուկային գագաթաժողովին մասնակցելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարելիք հնարավոր այցի հետ կապված այդ երկրում բնակվող ադրբեջանցիները հատուկ արշավ են սկսել` կոչ անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չհանդիպել Ալիեւի հետ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ԱՄՆ-ի ադրբեջանցիներն այդ նպատակով Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաքի արշավ են սկսել այս հասցեում: (https://petitions.whitehouse.
ԱՄՆ-ի նախագահին ուղղված դիմումում ասվում է, որ Ալիեւի հետ նրա հանդիպումն անընդունելի է, Ադրբեջանում 100-ից ավելի քաղբանտարկյալների առկայության, մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման մի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի նախագահը պետք է հրաժարվի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ:
Դիմումի հ
Միջուկային գագաթաժողովին մասնակցելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարելիք հնարավոր այցի հետ կապված այդ երկրում բնակվող ադրբեջանցիները հատուկ արշավ են սկսել` կոչ անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չհանդիպել Ալիեւի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ադրբեջանցիներն այդ նպատակով Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաքի արշավ են սկսել այս հասցեում: (https://petitions.whitehouse.
ԱՄՆ-ի նախագահին ուղղված դիմումում ասվում է, որ Ալիեւի հետ նրա հանդիպումն անընդունելի է, Ադրբեջանում 100-ից ավելի քաղբանտարկյալների առկայության, մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման մի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի նախագահը պետք է հրաժարվի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ:
Դիմումի հեղինակներից Էմիլ Իսմայիլը «Ազադլիգ»-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմն ունի այդ հանդիպման կարիքը:
«Ալիեւը նպատակ ունի այդ այցից օգտվել իր սեփական պրոպագանդայի համար: Շատերը հույս ունեն, որ Օբամա-Ալիեւ հանդիպումը դրական արդյունքներ կարող է տալ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիեւի հանդիպումից հետո ձերբակալվեց Լեյլա Յունուսը: Իլհամ Ալիեւի ռեժիմը ռեպրեսիաներից հետ կանգնելու նպատակ չունի: Պետք է նրան հարկադրել դրան: Մենք պահանջում ենք ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Եթե մինչեւ մարտին անցկացվելիք Միջուկային գագաթաժողով քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, մենք շարունակելու ենք արշավը, ԱՄՆ-ում Իլհամ Ալիեւի համար ան ակնկալներ ենք ստեղծելու», -ասել է Էմիլ Իսմայիլը:
Սպիտակ տան պաշտոնական կայքում ստեղծված պետիցիայում ասվում է. «Իլհամ Ալիեւի իշխանության ժամանակաշրջանում 100-ից ավելի ընդդիմադիր ակտիվիստ կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են: Իլհամ Ալիեւը հանդիսանում է քաղբանտարկյալների անվերջ ցուցակի «հեղինակը» եւ հրաժարվում է ազատ արձակել նրանց: Ճանաչված լրագրող Խադիջա Իսմայիլի` բանտից ուղարկված նամակում ասվում է. «Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների ճգնաժամ է ապրում: Սրանից վատ երբեք դեռ չէր եղել: Հնարավորություն մի տվեք, որ ադրբեջանական կառավարությունը շեղի ձեր ուշադրությունը»: Նկատի ունենալով վերջին ձերբակալություններն ու շարունակվող մարդու իրավունքների խախտումները, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է հրաժարվի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ»:
եղինակներից Էմիլ Իսմայիլը «Ազադլիգ»-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմն ունի այդ հանդիպման կարիքը:
«Ալիեւը նպատակ ունի այդ այցից օգտվել իր սեփական պրոպագանդայի համար: Շատերը հույս ունեն, որ Օբամա-Ալիեւ հանդիպումը դրական արդյունքներ կարող է տալ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիեւի հանդիպումից հետո ձերբակալվեց Լեյլա Յունուսը: Իլհամ Ալիեւի ռեժիմը ռեպրեսիաներից հետ կանգնելու նպատակ չունի: Պետք է նրան հարկադրել դրան: Մենք պահանջում ենք ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Եթե մինչեւ մարտին անցկացվելիք Միջուկային գագաթաժողով քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, մենք շարունակելու ենք արշավը, ԱՄՆ-ում Իլհամ Ալիեւի համար ան ակնկալներ ենք ստեղծելու», -ասել է Էմիլ Իսմայիլը:
Սպիտակ տան պաշտոնական կայքում ստեղծված պետիցիայում ասվում է. «Իլհամ Ալիեւի իշխանության ժամանակաշրջանում 100-ից ավելի ընդդիմադիր ակտիվիստ կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են: Իլհամ Ալիեւը հանդիսանում է քաղբանտարկյալների անվերջ ցուցակի «հեղինակը» եւ հրաժարվում է ազատ արձակել նրանց: Ճանաչված լրագրող Խադիջա Իսմայիլի` բանտից ուղարկված նամակում ասվում է. «Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների ճգնաժամ է ապրում: Սրանից վատ երբեք դեռ չէր եղել: Հնարավորություն մի տվեք, որ ադրբեջանական կառավարությունը շեղի ձեր ուÕ �ադրությունը»: Նկատի ունենալով վերջին ձերբակալություններն ու շարունակվող մարդու իրավունքների խախտումները, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետք է հրաժարվի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ»: