Qantas-ը երրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունը
International newsԱվստրալական Qantas Airways ավիափոխադրողը երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունն Է ճանաչվել ըստ AirlineRatings կայքի վարկածի, որը հետազոտում Է ավիաճյուղի ներկայացուցիչների անվտանգությունն ու աշխատանքի որակը:
Վարկանիշի թոփ-20-ի մեջ տեղ գտած մյուս ավիաընկերություններն ըստ տեղերի չեն բաշխվում, այլ նշվում են այբենական կարգով:
Դրանց թվում են՝ ամերիկյան Alaska Airlines-ը, American Airlines-ը, Hawaiian Airlines-ը, United Airlines-ը, ճապոնական All Nippon Airlines-ը եւ Japan Airlines-ը, բրիտանական British Airways-ը եւ Virgin Atlantic-, ինչպես նաեւ Air New Zealand-ը (Նոր Զելանդիա), Cathay Pacific Airways-ը (Հոնկոնգ), Emirates (Արաբական Միացյալ Էմիրություններ), Etihad Airways-ը (ԱՄԷ), EVA Air-ը (Չինաստան), Finnair-ը (Ֆինլանդիա), Lufthansa-ն (Գերմանիա), Singapore Airlines-ը (Սինգապուր), KLM (Նիդեռլանդներ), Scandinavian Airline System-ը (SAS, Շվեդիա), Swiss International Air Lines-ը (Շվեյցարիա), Virgin Australia-ն (Ավստրալիա):
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ինչպես անվտանգության եւ թռիչքների հարմարավետության ապահովման միջոցների օգտագործումը, ինքնաթիռների հավաքակազմի կանոնավոր նորացումը եւ ավիաընկերությունների տարիքը, այնպես Էլ այն օդանավակայանների մակարդակը, որոնցում դրանք բազավորված են: Ուշադրության են առնվել ավիացիոն մարմինների եւ միավորումների աուդիտի տվյալները, ինչպես նաեւ մահացության վիճակագրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: