Սիրիայի Մադայա քաղաքի սովահար բնակիչներին մարդասիրական օգնություն են հասցրել
International newsՄԱԿ-ի եւ Սիրիական Կարմիր Կիսալուսնի ընկերակցության համատեղ շարասյուը հունվարի 11-ին ժամանել է Սիրիայի Մադայա քաղաք: Այս մասին ասված է կազմակերպության կարճ հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մարդասիրական բեռներ են ստացել նաեւ շիաների երկու գյուղեր՝ Էլ-Ֆուան եւ Քեֆրայան, որոնք տեղակայված են Իդլիբ նահանգում:
Սիրիայում մարդասիրական գործունեություն ծավալող ՄԱԿ-ի համակարգողները հակամարտող կողմերին կոչ են արել հնարավորություն ընձեռել մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի 15 գրավյալ շրջանների 400 հազար բնակիչների, որոնք սովամահ են լինում: Այդ շրջանների թվում են նաեւ Դեյր Զորը, Դարաեն, Էլ-Ֆուան եւ Քեֆրայան: