Եվրահանձնաժողովը դժգոհ է ԵՄ փախստականների ներհոսքի զսպման Թուրքիայի ջանքերից
International newsԵվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Տիմերմանսը հունվարի 11-ին դժգոհություն է հայտնել այն բանից, թե Թուրքիան ինչպես է զսպում իր տարածքից անօրինական միգրանտների ներհոսքը Եվրամիություն:
«Միգրանտների թվաքանակն առաջվա պես բարձր է Հունաստանում՝ օրական երկուսից մինչեւ երեք հազար ժամանողներ: Այս փուլում մենք չենք կարող բավարարված լինել»,- ասել է նա Թուրքիայի եվրոպական գործերի նախարար Վոլկան Բոզքիրի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Թուրքիայում ապաստանած փախստականների համար 3 մլրդ եվրոյի չափով հատուկ հիմնադրամի ստեղծմանը, որից 500 մլն եվրոն հատկացնելու է Եվրահանձնաժողովն ինքը, իսկ մնացած 2,5 մլրդ եվրոն պետք է տրամադրեն ԵՄ-ի երկրների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: