Փարիզյան ահաբեկչության՝ փախուստի մեջ գտնվող կազմակերպիչը հայտնվել Է տեսախցիկում
International newsՀրապարակվել են դիտարկման տեսախցիկով արված առաջին կադրերը, որտեղ երեւում Է հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդեսլամը, որը կասկածվում Է անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Հաջորդ օրվա՝ նոյեմբերի 14-ի առավոտյան Աբդեսլամը տեսախցիկների դիտարկման տիրույթում Էր հայտնվել Ֆրանսիայի ավտոլցակայաններից մեկում: Կադրերում երեւում Է, որ նա քայլում Է՝ ձեռքերը գրպանը դրած, եւ, դատելով ըստ ամենայնի, իրեն բավականին անկաշկանդ Է զգում:
Ոստիկանությունը տեղեկատվություն ունի այն մասին, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Աբդեսլամը Փարիզից զանգահարել Է իր ընկերներին՝ Մոհամեդ Ամրիին եւ Համզա Աթուին, եւ նրանց խնդրել Է գալ իր հետեւից եւ տեղափոխել Բելգիա:
Փարիզից Բրյուսել ճանապարհին նրանք կանգ են առել լցակայանում, որտեղից մինչեւ Բելգիայի սահմանը մոտավորապես 15 րոպեի ճանապարհ Է: Այստեղ Էլ նրանց նկատել են տեսախցիկները:
Մինչ այդ ավտոմեքենան անցել Էր արդեն ոստիկանական երեք պահակակետ, որոնք ճանապարհներին կարգվել Էին Փարիզի ողբերգությունից հետո, սակայն չԷր բռնվել, քանի որ դեռեւս հայտնի չԷր կապը Սալահ Աբդեսլամի եւ ահաբեկչական գործողությունների միջեւ:
Ավելի ուշ Ֆրանսիայի իշխանությունները պարզել են, որ Աբդեսլամն Է հարձակումների կազմակերպիչը եւ նոյեմբերի 13-ին նա Է համակարգել հարձակվողների խմբերի գործողությունները: Նրա եղբայրը՝ Բրահիմ Աբդեսլամը, հարձակվողներից մեկն Էր եւ իրեն պայթեցրել Էր Վոլտերի ծառուղում:
Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 130 մարդ: