ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ նա պատրաստակամություն է հայտնել ավելի սերտ կապեր հաստատելու Հնդկաստանի հետ. տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հնդկական թերթերից մեկում հրապարակված իր հոդվածում նա գրել է, որ երկու երկրներն էլ գտնվում են բարեփոխումների ու զարգացման բեկումնային փուլում:
Սպասվում է, որ ՉԺՀ-ի նախագահի այցի ընթացքում կստորագրվեն բազմամիլիարդանոց պարտավորագրեր: