Թուրքիայի ահաբեկչության բոլոր զոհերն օտարերկրացիներ են
International newsՍտամբուլի կենտրոնում երեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչության բոլոր զոհերն օտարերկրացիներ են:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես շեշտում է Hurriyet-ը, ավելի վաղ՝ նույն օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն տեղեկացրել է, որ Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մեծ մասը ԳԴՀ քաղաքացիներ էին:
Հունվարի 12-ի առավոտյան Ստամբուլի կենտրոնական` Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով զոհվել է 10 մարդ, 15-ը` վիրավորվել: Նահանգապետարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայում ուսումնասիրվում են պայթյունի պատճառը, տեսակը, միջադեպը մեկ մարդու կամ մի քանի մարդու կողմից իրագործված լինելու հանգամանքները:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նախնական վարկածով` հնարավոր է պայթյունն իրագործվել է մահապարտ ահաբեկչի կողմից: