Պորոշենկոն կարեւորել է միջազգային ներկայությունը Դոնբասում
International newsԴոնբասում միջազգային հանրակցության ներկայացուցիչների ներկայությունը նույնքան անհրաժեշտ է, որքան եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Սուրբ ծննդի եւ Ամանորի առթիվ ելույթ ունենալով օտարերկրյա դեսպանների հետ կայացած հանդիպմանը:
«Կարեւոր է՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները միավորել Դոնբասում միջազգային լայն ու արդյունավետ ներկայության հետ, որպեսզի օգնենք հնարավորինս շուտ իրագործելու Մինսկի խաղաղ պլանը»,-Պորոշենկոյի ելույթից մեջբերում է արել Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Պորոշանկոյի կարծիքով՝ Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, մասնավորապես, «Դոնբասում տեղական ընտրությունների անցկացումը Ուկրաինայի օրենսդրությանը եւ ԵԱՀԿ-ի չափորոշիչներին համապատասխան եւ Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանի նկատմամբ լիակատար հսկողության վերականգնումը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: