Եթե սեպտեմբերի 18-ի հանրաքվեում շոտլանդացիները պաշտպանեն անկախությունը, Շոտլանդիային հարկ կլինի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
ԶԼՄ-ներում այդ կապակցությամբ ենթադրություններ են արվել, որ Մադրիդը կարող է վետոյի իր իրավունքն օգտագործել միությանը նոր անդամների միանալու հարցում՝ զգուշանալով Կատալոնիայի անջատողական ձգտումներից:
Մեկնաբանելով Իսպանիայի վարչապետի խոսքերը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը անհանգստություն չի հայտնել նրա դիրքորոշման կապակցությամբ, հիշեցնելով, որ Մադրիդը քանիցս հայտարարել է, որ կհարգի ժողովրդավարական ճանապարհով անցկացված հանրաքվեի արդյունքները: