Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է ներողություն խնդրել երկրի ծովային սահմանների խախտման համար
International newsԻրանն ԱՄՆ-ից պահանջում Է պաշտոնապես ներողություն խնդրել Իսլամական Հանրապետության ծովային սահմանների խախտման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության պահապանների զորակազմի պաշտոնական ներկայացուցչին: Խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ռազմական կատերների հետ կապված միջադեպին, որոնք իրանական կողմն անցած գիշեր կալանել Է:
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը հայտնել Է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ոչ մեծ պարեկային կատերներ Քուվեյթից անցում Էին կատարում Բահրեյն, երբ դրանց հետ կապը կորել Է: Ենթադրվում Է, որ դրանցից մեկի վրա ծագել են մեխանիկական անսարքություններ, երբ այն գտնվում Էր Պարսից ծոցի կենտրոնում՝ Իրանի Ֆարսի կղզուց ոչ հեռու: Կատերներն Իրանի տարածքային ջրերում ընկել են ծանծաղուտը եւ կալանվել պահապանների զորակազմի զինծառայողների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: