Գերմանիայի ներքին գործերի նախարարը մեկնել է Թուրքիա
International newsԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը երեկ Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ այսօր ժամանում է Ստամբուլ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը գերմանական dpa լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թոմաս դե Մեզյերը իր թուրք գործընկեր Էֆքան Ալայի հետ կքննարկի վերջին իրադարձությունները:
Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տրամվայի կանգառում մահապարտի կողմից հունվարի 12-ին իրագործված ահաբեկչական պայթյունի հետեւանքով 10 զոհվածներից 8-ը եղել են գերմանացի զբոսաշրջիկներ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաև 15 քաղաքացիներ: Պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի մահապարտ Նաբիլ Ֆադլինին: