40-ից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն Դավոսի համաժողովին
International news40-ից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն Համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա ավանդական նիստին, որը հունվարի 20-23-ին կկայանա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:
Հանդիպման թեման կլինի «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը», Ժնեւում հայտնել են նիստի կազմակերպիչները:
Ռուսաստանից համաժողովին, որն այս տարի անցկացվում Է 46-րդ անգամ, կմասնակցի փոխվարչապետ Յուրի Տրուտնեւը: Ընդամենը Դավոսում սպասում են ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների: Հրավիրվածների ցուցակում են՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Աֆղանստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Մեքսիկայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կանադայի եւ Արգենտինայի վարչապետները: Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում, որը գլխավորելու Է փոխնախագահ Ջո Բայդենը, Դավոս կժամանեն, մասնավորապես, պատքարտուղար Ջոն Քերին եւ պաշտպանության նախարար Էլթոն Քարթերը:
Բանավեճերը նվիրված կլինեն արդիականության առավել հրատապ խնդիրներին՝ ահաբեկչության դեմ պայքարից մինչեւ կլիմայի փոփոխությանը մարդկության համատեղ պատասխանը: Դրանց կմասնակցեն ընդհանուր առմամբ 2,5 հազար քաղաքական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների եւ արվեստի հայտնի ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: