Թեհրանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկել հունվարի 15-ին
International newsԻրանի իշխանությունները սպասում են, որ հունվարի 15-ին ՄԱԳԱՏԷ-ն զեկույց կներկայացնի Թեհրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ պարտականությունների՝ լիարժեք ծավալով իրականացման մասին: «Gazeta.ru»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին:
Ըստ Bloomberg-ի, այդ դեպքում, փոխնախարարի խոսքով, հունվարի 16-ին կամ 17-ին պետք է հետեւի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ պատժամիջոցները չեղարկելու մասին հայտարարությունը:
Դրանից հետո Իրանի համար հասանելի կլինեն արտերկրի սառեցված ակտիվները, որոնց արժեքը, ամերիկյան ֆինանսների նախարարության գնահատմամբ, շուրջ 50 մլրդ դոլար է: Թեհրանը նաեւ կկարողանա օրական 500 հազար բարելով ավելացնել նավթի արտահանումը, ինչը կհանգեցնի շուկայի ավելացմանն ու գերհագեցվածությանը: