ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդը հրավերներ Է հղում Ժնեւի միջսիրիական հանդիպման համար
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հրավերներ Է հղում հունվարի 25-ին Ժնեւում կայանալիք միջսիրիական հանդիպման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դե Միստուրայի պաշտոնական ներկայացուցիչ Ջեսի Չեյհայնը՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» ; եւ հանձնակատարի հանդիպման արդյունքները: Հայտարարության տեքստն ստացվել Է ՏԱՍՍ գործակալությունում:
«Ստաֆան դե Միստուրան ուշադրություն Է հրավիրել մի շարք պաշարված շրջաններ անարգել մուտքի հնարավորություն ստանալու՝ Սիրիայի ժողովրդի համար Էական կարեւորության վրա,- ասել Է ներկայացուցիչը:- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակը» հանդես Է եկել առաջիկա օրերին քաղաքների ապաշրջափակմանն ուղղված այդ ջանքերի օժանդակման անհապաղ գործողությունների օգտին»:
«Հատուկ դեսպանորդը եւ նրա անձնակազմը կշարունակեն ինտենսիվ աշխատել հունվարի 25-ի հանդիպման հրավերների առաքման ուղղությամբ՝ միջսիրիական բանակցությունների առավելագույն ընդգրկում ապահովելու համար, որոնք սկսվելու են հունվարի 25-ին»,- ասել Է նա:
Հունվարի 13-ին Ժնեւում ավարտվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» եւ Ստաֆան դե Միստուրայի ներկայացուցիչների հանդիպումը: Կոնսուլտացիաները շարունակվել են շուրջ 2 ժամ: Ներկայիս շփումները նախորդել են ժնեւյան հարթակում հունվարի 25-ին նախատեսված միջսիրիական բանակցություններին: