Yerevan, 22.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արևիկ Ուդումյան. «Ես գոռոզ էի, հեռուստատեսությունն ինձ հասարակ դարձրեց»

Lifestyle
Blognews.am-ը գրում է.
 
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը տևական դադարից հետո առաջին անգամ BlogNews-ին հարցազրույց տվեց ու խոսեցընտանեկան կյանքի, ամուսնության մասին։ Այս անգամ Արևիկի հետ խոսել ենք աշխատանքի մասին և ոչ միայն։) Այս անգամ ևս հաղորդավարուհին բավականին անկեղծ էր։
-Արևիկ, արդեն 1 տարի է, «Առավոտ լուսո»-ի պրոդյուսերն ես, ժամանակին այս ծրագրի հաղորդավարուհին էիր։ Ինչպե՞ս ստացվեց անցումը՝ հաղորդման դեմքից թիկունքային մարդու։
-Դա միանգամից չեղավ։ Ես վարել եմ մինչև 2013 թվականը, 1.5 տարի ընդմիջում է եղել, և 2015-ի սկզբից սկսել եմ զբաղվել այս հաղորդման պրոդյուսերական աշխատանքով։ Թիմում էլի են նոր մարդիկ ավելացել։ Որոշակի նորամուծություններ արել ենք, հուսով եմ՝ շատ նորություններ դեռ կունենանք։ Քանի որ վարել եմ ծրագիրը, լավ եմ պատկերացնում ֆորմատը։
-Հետաքրքիր է, ո՞րն է հաղորդավարուհի-պրոդյուսերի ամենամեծ պահանջը հաղորդավարներից։
-Կարծում եմ՝ առավոտյան ծրագրերի հաղորդավարների դեպքում ամենակարևորներից մեկը տեղեկացված և ռիթմի մեջ լինելն է, ինչը, բնականաբար, հնարավոր է ամենօրյա աշխատանքի միջոցով։
-«Մեր մեջ ասածը», որի դեպքում և՛ պրոդյուսեր ես, և՛ հաղորդավարուհի, 4-րդ եթերաշրջանում փոխեց իր ձևաչափը. հիմա ավելի շատ հակված եք անկեղծ, բացահայտող զրույցների։ Ինչո՞ւ որոշեցիք փոփոխության գնալ։
-Որոշվեց, որ «Մեր մեջ ասածը» պետք է ունենա ևս 2 եթերաշրջան (փետրվարից սկսում ենք 5-րդ եթերաշրջանը)։ Մեր իրականության մեջ քիչ են հետաքրքիր հայտնիները, իրենց կյանքի մասին խոսել կարողացող և սիրող հայտնիները։
Իրականում մենք ավելի բարդացրինք մեր աշխատանքը, քանի որ այն, ինչ հիմա ենք անում, պահանջում է շատ ավելի մեծ ժամանակ և աշխատանք, իսկ մենք եթերում ենք շաբաթը 5 օր։ Մեր լրագրողներին հաճախ նմանեցնում եմ ոստիկանության աշխատակիցների, որովհետև հյուրերի մասին այնպիսի տեղեկություններ են պրպտում, այնպիսի մանրամասներ պարզում, որ զարմանում ենք։ Կարծում եմ՝ սա «Մեջ մեջ ասածի» բոլոր ֆորմատներից ամենասիրվածն է. մարդկանց դուր են գալիս ուրիշների անձնական պատմությունները, որոնց մասին դեռ չեն լսել։ Ամենակարևորը մեր հյուրերի զգացմունքներն են. երբ մարդը զգացմունքային է, շատ բնական է, իսկ մենք մեր հյուրերին տեսնում ենք ամենաբնական վիճակում, և մենք էլ ենք զգացմունքային դառնում։
-Նախորդ եթերաշրջանում Իրինա Դանիելյանն այլևս ձեզ հետ չէր վարում հաղորդումը։ Ինչո՞ւ։
-Ուղղակի նա սկսեց նկարահանվել սիթքոմում և վերադարձավ իր աշխատանքին՝ իբրև դերասանուհի։ 2 հաղորդավարուհու դեպքում ֆորմատն ավելի անձնական դարձավ։ Կարծում եմ՝ հիմա մեր հաղոդմանը հյուր գալն ավելի դժվար է, քան նախկինում, որովհետև  հյուրը գիտի, որ իր «մեջքի հետևում» շատ բաներ են պարզվում։)
-Հաղորդման ժամանակ դու և Կարինեն բացահայտում եք հյուրերին, իսկ իրականում այդպիսի՞ն ես։ Սիրո՞ւմ ես «փորփրել» մարդուն, հարցուփորձ անել։
- Չէ, ես այդքան պրպտող չեմ։ Միգուցե դա իմ թերություններից է, բայց չեմ կարող ասել, թե մարդուն միանգամից բացահայտող եմ և շատ հեշտ ճանաչում եմ, իսկ իմ միջի լրագրողը չափազանց հետաքրքրասեր է. ես յուրաքանչյուրի հետ խոսելու թեմա ունեմ՝ ո՞վ է, ի՞նչ է անում, ինչպե՞ս է ապրում, ի՞նչ խնդիր ունի։ Հաղորդման ընթացքում կոռեկտության սահմաններում փորձում եմ նաև անձնական հարցեր տալ. տեսախցիկների առաջ, երբ դա իմ աշխատանքն է, շատ հանգիստ անում եմ, բայց հաղորդումից դուրս չեմ սիրում մտնել մարդու այն անկյունները, որոնք նա չի բացում։
-Ինքդ բա՞ց մարդ ես։
-Ես բաց եմ, բայց կան հարցեր, որոնք համարում եմ զուտ անձնական, իսկ առհասարակ ես հանգիստ խոսում եմ իմ զգացմունքների մասին, այնպիսին չեմ, որ ամիսներով ինչ-որ բան պահեմ իմ մեջ, և դա հեշտացնում է կյանքս։
-Մեր նախորդ զրույցում ասացիր, որ երբ գործընկերներդ տեսնում են քո և ամուսնուդ՝ Արամի շփումը, նրան ասում են՝ չես պատկերացնում՝ ինչպիսին է նա աշխատավայրում։ Ինչպիսի՞ն  ես աշխատավայրում։)
-Վայ, չգիտեմ, երևի պահանջկոտ եմ և լավ եմ զգում, երբ իմ հանդեպ էլ են պահանջկոտ։ Երբ արդյունքը լավն է լինում, բոլորս ենք շահում։ Առաջ կարծում էի՝ եթե ինչ-որ բան լավ եմ անում, ուրեմն վերջ՝ լավ եմ անում, հիմա հասկանում եմ՝ կարող է քեզ թվալ՝ լավ ես անում, բայց քո ինչ-որ բառը մեկին լարի, ինչ-որ ինտոնացիա մեկին նեղացնի։ Երևի տարիքից է, փորձում եմ հասկանալ՝ ինչպիսին եմ կողքից՝ ավելի լավն ու արդյունավետ լինելու համար։
-Ես հիշում եմ քեզ տարիներ առաջ, երբ մտար հեռուստատեսություն, վարում էիր «Օդեոն»-ը։ Հիմա թե՛ արտաքնապես, թե՛ խոսելաձևով շատ ես փոխվել։ Մեծ ճանապարհ ես անցել, վստահ եմ՝ ներաշխարհումդ էլ է շատ բան փոխվել։ Քո բնորոշմամբ՝ ի՞նչն է փոխվել, ինչպիսի՞ն էիր, երբ մտար հեռուստատեսություն ու հիմա։
-Հեռուստատեսությունն առաջին հերթին ինձ ազատել է բարդույթներից։ Չգիտեմ՝ հիմա ինչպիսին են երիտասարդ աղջիկները, բայց մեր ժամանակ գոռոզ լինելը վատ բան չէր:) Ես շատ գոռոզ էի, և ինձ թվում էր, թե դա շատ լավ է։ Հեռուստատեսությունն ինձ հասարակ դարձրեց։
-Սովորաբար հակառակն է լինում։
-Չէ, ինձ մոտ այլ էր։ Ես իմ ամպերից իջա ներքև, դարձա էլ ավելի շփվող, պարզ և բաց. այն, ինչ ես կամ իրականում։
-Անկումային փուլ ունեցե՞լ ես, որի արդյունքում էլ փոխվել ես։
-Չէ, ես հասարակ դարձա, որովհետև ԶԼՄ-ներում մարդիկ շատ տարբեր գույների են։ Հեռուստատեսությունը կարծես տիեզերք լինի. այդ միջավայրում գոռոզ լինելը մի քիչ անմիտ է։ Ես լավից հասարակ դարձա, ոչ թե վատից։ Հեռուստատեսությունը լրիվ փոխել է կյանքս։
-Դու բավականին աշխատասեր ես։ Կար մի փուլ, երբ աշխատում էիր 4 տեղում, ամբողջ օրը վազվզում էիր։ Հիմա քո հեռուստատեսային աշխատանքն ավելի հանգիստ է։ «Վազքով ապրելը» ոչ միայն կենսակերպ է, այլև էություն, հիմա քո հոգեվիճա՞կն է թելադրում, որ հակված ես մի տեղ աշխատելու, մի քիչ ավելի հանգիստ կենսակերպ ունենալու։
-Շատ ճիշտ ես նկատել, դա իմ հոգեվիճակն է։ Այդքան տարի վազելն ինձ մի քիչ հոգնեցրեց, բայց դա նորմալ է. այդ տարիքում, այդ շրջանում ես ուզում էի և կարող էի դա անել։ Հիմա ավելի լավ է շատ աշխատեմ, բայց մի տեղում։ Ես հոգնեցի այդ  վազքից։ Միգուցե տարիքի հետ հիմա ավելի շատ հստակություն եմ ուզում։
-Քեզ գոհացնո՞ւմ է այն կետը, որում հիմա ես։
-Հա, իհարկե յուրաքանչյուր մարդ ունի ավելին անելու հնարավորություն, բայց գոհ եմ, որովհետև շատ լավ թիմի մի մասն եմ։ Այսօրվա հեռուստատեսությունում եզակի երևույթ է, երբ այդքան գնահատվում է որակը, չկա բամբասանք և լավ մթնոլորտ է։ Գոհ եմ, որ անում եմ այն, ինչ սիրում եմ։ Գոհ եմ նաև, որովհետև ունեմ իմ ընտանիքը. եթե դա չլիներ, ամբիցիաներս մի ուղղությամբ կլինեին, և կասեի՝ չէ, սա էլ է քիչ։ Հիմա հանգիստ աշխատում եմ։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy