Ճապոնիայում հանցավորությունն ընկել Է 1945 թվականից ի վեր ամենացածր մակարդակ
International newsՃապոնիայում 2015 թվականին գրանցված հանցագործությունների թիվն ընկել Է մինչեւ հետպատերազմյան պատմության մեջ ամենացածր մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին հայտնել Է երկրի Գլխավոր ոստիկանական վարչությունը: Նա այն կարծիքին Է, որ հանցավորության կրճատման հիմնական գործոն ներն են դարձել փողոցներում հսկման տեսախցիկների թվաքանակի ավելացումը եւ բնակչության աճող անհանդուրժողությունը հակաիրավական դրսեւորումների նկատմամբ:
Ընդամենն անցյալ տարի Ճապոնիայում գրանցվել են քրեական օրենսգրքի 1,1 միլիոնից փոքր-ինչ պակաս խախտումներ՝ 9,3 տոկոսով քիչ, քան նախորդ տարի: Կրճատումներ են դիտվել հանցագործությունների բոլոր կատեգորիաներում: Դրանց մոտավորապես Է 70 տոկոսը բաժին Է ընկնում գողություններին, որոնց թիվը 2014 թվականի գրեթե 900 հազարից անցյալ տարի ընկել Է մինչեւ 807 հազար: 2015 թվականին 127-միլիոնանոց Ճապոնիայում գրանցվել Է 933 սպանություն՝ 120-ով պակաս, քան նախորդ տարի:
Ոստիկանությունը նշում Է նաեւ երիտասարդության շրջանում իրավախախտումների թվի զգալի անկումը: Միեւնույն ժամանակ այն հանցագործությունների թվաքանակը, որոնք կատարվել են 65-ից բարձր տարիքի անձանց կողմից, գործնականում կրկնապատկվել Է 2002 թվականի մակարդակի համեմատությամբ եւ հասել Է գրեթե 48 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: