Իրանում ավարտվել են Արաքի ռեակտորի միջուկի ապամոնտաժման աշխատանքները
International newsԱրաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի միջուկն ամբողջովին ապամոնտաժված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին այսօր հայտնել Է, որ Արաքի ռեակտորի միջուկը հեռացված Է»,-ասված Է Պրեսս-ՏՎ հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Reuters գործակալության տվյալներով՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հունվարի 14-ին ստուգման համար կժամանեն օբյեկտ:
Միջուկի ապամոնտաժումը վերջին գործողությունն Է, որը Թեհրանը պետք Է կատարեր որպես Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման պայման՝ միջուկային համաձայնագրին, Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) համապատասխան, որը համաշխարհային վեց տերությունների կողմից Թեհրանի հետ կնքվել Է Վիեննայում 2015 թվականի հուլիսին: Ռեակտորի միջուկի ապամոնտաժումը պետք Է հաստատվի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: