Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը լինելու է մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ է լինելու: Այս մասին հայտարարել է WBO-ի նախագահ Ֆրանսիսկո Վալկարելը: 35 –ամյա Աբրահամի եւ 24-ամյա Ժիլբերտո Ռամիրեսի մենամարտը կկայանա ապրիլի 9-ին:
Ավելի վաղ, Արթուր Աբրահամն, անդրադառնալով Ժիլբերտո Ռամիրեսին, նշել էր, որ նա շատ ուժեղ մրցակից է, ով մինչ օրս ոչ մի պարտություն չի կրել եւ իր քաշային կարգում գլխավորում է վարկանիշային աղյուսակը: Դեռ հայտնի չէ, թե որտեղ տեղի կունենա մենամարտը` Գերմանիայու՞մ, թե՞ ԱՄՆ-ում: