5 թրենդ, որոնք այլևս նորաձև չեն (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Կան թրենդներ, որոնք գոյատևում են մեկ, լավագույն դեպքում երկու սեզոն: Դրանք երկար կյանք չեն ունենում և նոր տարում դրանց երկրորդ հնարավորություն չի տրվում:
Wnews.am-ն առանձնացրել է 2015-ի թրենդները, որոնք այլևս նորաձև չեն:
Pop մշակույթը նորաձևության մեջ. Երբ 2014 -ին Ջերեմի Սկոտն իր առաջին ցուցադրությունը ներկայացրեց Moschino-ի համար, դա իսկական իրարանցում առաջացրեց: McDonald’s-ի լոգոյով հագուստները սկսեցին գնել աննախադեպ քանակով: Այս գաղափարը սկսեցին օգտագործել նաև այլ դիզայներական տները՝ վերցնելով հայտնի ապրանքանիշերը, Pop մշակույթի հայտնի կերպարաները և ներկայացնելով դրանք հագուստների վրա՝ հնարավոր և անհնար բոլոր տեղերում: Երկու տարվա ընթացքում այս թրենդը բոլորին ձանձրացրեց, անգամ իրեն՝ Ջերեմի Սկոտին: ![]()



Չափազանց թանկարժեք սպորտային հագուստ. Սպորտային հագուստը՝ high fashion գներով, անիմաստ է: Հայտնի բրենդի սպորտային հագուստը միգուցե հրաշալի է, բայց հիմա թրենդային է Normcore ուղղությունը՝ առանց պիտակի հագուստը, երբ պիտակն այն կրող մարդն է ու առանձնապես չի ձգտում առանձնանալ:



Դեկորատիվ մորթի. Եթե դեկորատիվ մորթին գեղեցիկ է երևում պոդիումում, ապա անհամատեղելի է առօրյա կյանքի հետ: 2015 -ին նորաձևության ցուցադրություններում հաճախ հանդիպող դեկորատիվ մորթին ևս ակտուալ չէ
:



Չափազանց երկար ծոպեր. Ծոպերը գերնորաձև էին 2015-ին, թեպետ դրանք հիմա էլ ակտուալ են, բայց չափը պետք է չանցնել: Կան թրենդներ, որոնք գեղեցիկ են պոդիումին, բայց չափազանց անհարմար՝ առօրյայում կրելու դեպքում: Իսկ այն, ինչ կիրառելի չէ, երկար կյանք չի ունենում. «so last season».


Փոքրիկ պայուսակներ. Եվս մեկ թրենդ, որը միայն թեորիապես է նորաձև, բայց այդպես էլ կիառելի չի դառնում:

