Սիրիական կործանիչներն առաջին անգամ ապահովագրել են ԻՊ-ի դիրքերին հարվածող ռուսական ինքնաթիռներին
International newsՍիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն առաջին անգամ ապահովագրել են երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիքերին հարվածներ հասցնող ռուսական ինքնաթիռներին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«ՄԻԳ-29 երկու կործանիչներ օդում ապահովագրել են ռուսական ինքնաթիռներին, որոնք հարվածներ են հասցրել ահաբեկիչների ենթակառուցվածքներին»,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը: