ԱԳՆ և ԱԺ-ն աշխատանքներ են տանում ԵԵԽՎ-ում հակահայկական բանաձևերի ուղղությամբ. Շավարշ Քոչարյան
PoliticsՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Ազգային ժողովի պատգամավորներն աշխատանքներն են տանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական բանաձևերի ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ այն հիվանդությունը, որն այնտեղ կա, խորացված է, ցավոք սրտի, հենց Եվրոպայի խորհրդում: Այն մարդիկ, որոնք դարձել են ադրբեջանական քաղաքականության թիրախ, ամենևին մեծամասնություն չեն: Եվ խնդիրը կայանում է նրանում, որ մեծամասնություն կազմող պատգամավորներին ևս փորձում են ներգրավել հակահայկական աշխատանքներում»,- ասաց Քոչարյանը:
Թե ինչքանով դա կհաջողվի հայկական կողմին՝ Քոչարյանն ասաց, որ կանխատեսումներ չի կարող անել, սակայն միանշանակ ակտիվ աշխատանքներն ընթանում են:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների դեմ նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքին արդեն միացել է 4789 մարդ, և այս թիվն աճում է ամեն րոպե: Ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2016թ. հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը: Զեկույցներից մեկի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է: Զեկույցը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Մյուս զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին, որի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Այն կրում է «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միտումնավ որ զրկված են ջրից»: